Saturday, January 18, 2014

Կարմիր, ճմռթված ու թաց

Ես սիրում եմ քեզ, անգամ երբ կարմիր, ճմռթված ու թաց մի գունդ ես: Երբ ծամածռվում ես ու հրում ինձ տոտիկներով: Երբ չես բռնում կուրծքս ու դուրս ես թքում ծծակը: Երբ լացում ես հենց այնպես: Երբ չես հանգստանում, անգամ երբ գրկում եմ քեզ: Երբ նվնվում ես, տզտզում ու զռզռում: Երբ ամբողջ գիշեր չես քնում: Երբ ստիպում ես գրկել քեզ ու քայլել, քայլել, քայլել: Ես սիրում եմ քեզ, անգամ երբ դիատեզ ու գազիկներ ունես: Երբ տակդիրը ցած է սահել և կեղտոտել տուտուզը, անկողինը, ինձ: Ես սիրում եմ նուրբ թշիկներդաչուկներդ, որ նրանն են, բերանիկդ, որ իմն է: Սիրում եմ հենց այնպես, որովհետև իմն ես, որովհետև քոնն եմ: Սիրում եմ, որովհետև նետվում եմ քեզ մոտ առաջին իսկ ձայնից, գրկում եմ քեզ, շոյում փորիկդ, համբուրում թաթիկներդ: Սիրում եմ, որովհետև պետք է վստահ լինես, որ կողքիդ եմ, ինչ էլ լինի: Որովհետև եթե ես չէ, ապա ո՞վ...

No comments:

Post a Comment