Thursday, January 16, 2014

Նոյեմիի կյանքի առաջին 21 օրը


Նոյեմին 21 օրական է :)

21 օր է, ինչ ես մոռացել եմ, թե ինչ բան է լիարժեք քունը: 21 օր է, ինչ հայելու մեջ աշխատում եմ չնայել, որովհետև պատկերը դժվար թե գոհացնի: 21 օր է, ինչ դարձել եմ մի ձեռանի, որովհետև Նոյեմիկը սիրում է քնել իմ գրկում, ու ես ստիպված նրան ամբողջ օրը ձեռքիս վրա եմ պահում: 21 օր է, ինչ խելագարվում եմ իմ փոքրիկ կամակոր հրեշտակի համար :)
Նոյեմին շատ ինքնասացի բալիկ է: Իսկական Այծեղջյուր: Նա կտրականապես հրաժարվում է քնել իր օրորոցում: Երևի իզուր էի այդքան չարչարվում օրորոցն ու անկողնային պարագաներն ընտրելիս, քանի որ օրորոցն այդպես էլ դատարկ է մնում: Հիշում եմ, թե ինչպես էի ընկած Արգավանդը ծայրից ծայր անում, վարպետ գտնում, պայմանավորվում 5 ամիս շուտ ու հիանում գեղեցիկ օրորոցով: Անիմաստ :)
Բալիկս շաաաատ լացկան է: Նրա հետ կատարվող ամեն գործողություն ուղեկցվում է աղիողորմ լացով: Երբ փոխում ենք նրա տակդիրը, լողացնում ենք, պառկեցնում ենք քնելու, խնամում ենք մաշկը, նա սարսափելի բարձր ձայնով լացում է և հանդարտվում է միայն այն ժամանակ, երբ մոտեցնում ենք կրծքիս: 
Ծնված օրվանից նրան, ինչպես գրեթե բոլոր նորածիններին, տանջում են գազիկները, որոնց դեմ դեռևս անհաջող պայքար ենք մղում: Ասում են` պետք է պարզապես սպասել: Իսկ այդ ընթացքում խեղճը շատ է տանջվում. դեմքի այնպիսի խղճուկ արտահայտություններ է ընդունում, որ ուզում ես գնաս ու կամրջից գցվես: Սարսափելի է, երբ չես կարողանում օգնել փոքրիկիդ :(
Գիշերները մենք միասին ենք քնում` իմ անկողնում: Նոյեմին դրանից շատ գոհ է: Դեմքի երջանիկ արտահայտությամբ բռնում է կուրծքս ու այդպես քնում: Ես էլ կծկվում եմ կողքին` վախենալով ավելորդ շարժում անել: Նա այնքան փոքրիկ ու անպաշտպան է, Աստված իմ: Ու երբ խաղաղ քնած է, երջանկությունից սիրտս կանգ է առնում: Վախենում եմ երկար նայել նրա մռութին, որպեսզի հանկարծ չարթնանա: Խենթանում եմ նրա շնչառության համար:
Երբեմն քնած ժամանակ թուշիկով ամուր սեղմվում է կրծքիս ու հոգոց հանում: Ավելորդ է, չէ՞, ասել, որ այդ պահին ամենաերջանիկն եմ դառնում: Բայց այ երբ արթնանում է ու սկսում բղավեեեեել....... :))))) Այդ պահերին այդքան էլ երջանիկ չեմ :D
Իհարկե հուսահատության պահեր լինում են, այն էլ շատ: Սկզբի օրերին հատկապես վատ էի: Ոչինչ չէի կարողանում (չնայած այնպես չի, որ հիմա կարողանում եմ :D), ծննդաբերությունից հետո չէի կարողանում շարժվել, թվում էր, թե կյանքս ավարտվել է: Մայրանալուց հետո կյանքդ իսկապես լիովին փոխվում է. ոչինչ նույնը չի մնում: Քո կյանքն այլևս դադարում է քոնը լինել. այն նվիրաբերում, երբեմն նաև զոհաբերում ես փոքրիկիդ: Պահ է գալիս, որ թվում է, թե կյանքս իսկապես ավարտվել է, այն դարձել է տակդիր փոխելու և կերակրելու ժամանակահատված զուտ, բայց հետո գիտակցում եմ, որ այսպես միշտ չէ լինելու (ամեն դեպքում հույս ունեմ :D): Պարզապես մայրանալուց հետո ես միայն հասկանում, որ երեխա ունենալը միայն նրան գրկելն ու սիրելը չէ, դա շատ մեծ պատասխանատվություն ու հոգս է, դա այն է, երբ այլևս իրավունք չունես թուլանալու ու պարտվելու: Ես սիրում եմ դստերս: Անչափ, անսահման, աննկարագրելի: Հատկապես երբ նա քնած է :))))))

5 comments:

  1. BAREV NOYEMII MAYRIK...ES EL UNEM DUSTR..ES EL EM ANCEL AYN AMENI MIJOV INCHI MIJOV DU ES HIMA ANCNUM,,,,,,,,ET MENAK KHASKANAN AYN AXJIKNER@ OVQER@ MAYRACEL EN.....EN PAH@? VOR ASSUM EM SIREUM EM,HATKAPES ERB QNAC E....ET MISHTEL LINELUA...GAZIKERI HAMAR PETQ CHE AYDQAN ANHANGSTANAL,ET ENQAN MANRUQNER EN,JAMANAKIN ES EL DRANC PATJAROV ANGAM LALIS EI,,,,MI QANI AMIS E @NDHAMEN@ TEVELU,,,BAYC DE HASKANUM EM IHARKE LAV KLINI VOR CHANHANGSTACNEN,,,,,HA U ET KAPVACA QO SNNDI HET,,ES EL QO PES SKZBUM SHAT EI SHPOTVUM,,HIMA ANCEL E @NDHAMEN@? 10 AMIS,BAYC INDZ TVUM E TE MI AMBOXJ KYANQ EREXA EM PAHEL,,,,QEZ ANTESELNEL E JAMANAKAVOR,UXAKI HIMA EREXAT SHAT POQR E EV SHAT JAMANAK E QEZANIC PAHANJUM,,,ISK INCH MNUM E KOXQIT QNACNELUN,LAV GITEM SHAT QAXCR BAN E,,,BAYC PETQ E HAKARAK@ SOVORECNES LAV IMACI INCHPES SOVORECNES ENPES EL MECANALU E,,,SKZBUM ORORUM EI OROROCUM,,,INDZ TVUM ER TE INQNA TENC PAHANJUM HETO XORHURD TVECUN CHOROREL,POXECI DZERQIS VRA,,,,HETO ZGACI VOR ETELA SHAT SXAL,HIMA SIRUN PARKECNUM EM IRA OROROCUM,,SOSKAN TALIS EM U JAMANAK AR JAMANAK GALIS EM TESNEM QNEL E TE VOCH,.,,,HAVATA TENC AVELI LAVA HAM IM HAMAR HAM IRA......ISK VOR ASUM ES AN@NDHAT LACUM E MIGUCE SOVAC E MNUM?

    ReplyDelete
    Replies
    1. Բարև Մելինե ջան :)) Շնորհակալ եմ արձագանքելու համար :)
      Ինչ լավ է, որ ես միայնակ չեմ :))))) Ես ինչքան հասկացել եմ այս 22 օրվա ընթացքում, գազիկներից է լացում, որովհետև շատ հաճախ եմ կերակրում, էն էլ որովհետև ինքն է ուզում, հաստատ սոված չի մնում :))

      Delete
  2. GITES ES EL EI SHAT HAJAX KERAKRUM,UIM EREXAN EL MINCHEV 2 AMSAKAN@ TENC AN@NDHAT LACUM ER,,,,BAYC HETO VOR IMACA SOVACA MNUM U ARHESTAKAN HAVELECI ARDEN SHAT HANGIST DARCAV,,,,,DU CHAY SHAT ES XMUM?PESOKOV?

    ReplyDelete
    Replies
    1. Խմում եմ, բայց առանց շաքարի

      Delete
  3. ha shaqarn el e gazikner arajacnum......dra hamar ei harcum

    ReplyDelete