Բավականին երկար ժամանակ է, ինչ փոքրիկիս բլոգը չեմ թարմացրել: Պարզապես ժամանակ չկար :) Այ ընթացքում լրացավ մեր միամսյակը, ապա անցավ քառասունքը, իսկ երեկ ամենասպասված իրադարձություններից մեկը տեղի ունեցավ. Նոյեմին ժպտաց :) Այո-այո, գիտակցված և շատ հասուն ժպտաց: Նախորդ օրն էլ էի նկատել, որ ի պատասխան իմ մուսի-պուսիների բալիկս փորձում է ինքն էլ ժպտալ, բայց երեկ էր հենց այն օրը, երբ նա իսկապես շատ լուրջ ժպտաց մեզ :) +1 քայլ դեպի ավելի հասուն Նոյեմիկ :)
Նոյեմին շատ է փոխվել. հիմա ցերեկները ժամեր շարունակ չի քնում, իրեն պահում է մեծ բալիկի պես :)) Եվ իրեն ամենալավը զգում է այն ժամանակ, երբ գրկիս է, ես էլ արագ-արագ սենյակից սենյակ եմ քայլում: Նա այդ ընթացքում հասցնում է քնի, ես էլ գալիս նստում եմ բազկաթոռին, նրան դնում փորիկիս ու այդպես նստում մոտ մի ժամ, մինչև նա անուշ-անուշ քնած է: Նոյեմին նաև սովորել է գլուխն ինքնուրույն պահել ու շարժել աջուձախ: Նաև շատ է սիրում, երբ իրեն դնում ենք շորիկները փոխելու սեղանին ու տկլորիկ պահում: Հա, նա տակդիրներ չի սիրում :( Դե ո՞վ կսիրեր...
Ի դեպ երեկ ինձ համար հետաքրքիր բան բացահայտեցի. պարզվում է` գարեջուրը ավելացնում է կաթնարտադրությունը. Նոյեմին հրճվանքի մեջ է :))
Այժմ մեր առօրյան անցնում է Նոյեմիին կերակրելով, շորիկները փոխելով, լողացնելով, փորձելով հանգստացնել, երբ նրա այծիկները գալիս են, և փոքրիկս սկսում է անպատճառ (կամ էլ պատճառով) լաց լինել: Բայց մի բան փոխվել է` այժմ ինձ արդեն այդքան էլ անպաշտպան չեմ զգում, երբ նրա մոտ լացելու ժամեր են հայտարարվում, որովհետև գիտեմ, որ միևնույն է` մի քանի ժամից նա ի վերջո կդադարի լացել :)))))
Ու եվս մեկ լավ նորություն. հիմա գիշերները սկսել ենք քնել: Դեեեե համարյա քնել :) Նախկին սարսափելի վիճակները չկան, երբ նա պարզապես հրաժարվում էր քնել և լաց էր լինում: Հիմա մենք գրեթե ողջ գիշերը քնում ենք և առավոտյան արթնանում ուրախ և առույգ ^_^
No comments:
Post a Comment